ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԲԵՐՎԱԾ XVII ԴԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆ

   «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի բարեգործության շնորհիվ Մաշտոցի անվան Մատենադարանը հարստացավ 1689 թվականին Մահտեսի Արիստակեսի գրչով Տաթևում գրված ևս մեկ ձեռագրով:
   Ձեռագիր Ավետարանի հիշատակարանում կարդում ենք, որ այն հանձնվել է Նախիջևանի Ագարակ գյուղում ծնված Մարտիրոս սարկավագին. «Ես անարժան և անպիտան, սուտանուն Մարտիրոս սարկավագս առի սուրբ Աւետարանս ի յիշատակ ինձ ու իմ ծնողացն»: «Գրեցաւ սուրբ Աւետարանս ի հայրապետութեան սուրբ Էջմիածնայ, Եղիազար Կաթողիկոսին, առաջնորդ աթոռոյս մերոյ սուրբ Կարապետին Մատթէոս եպիսկոպոսն: Ով քահանայք եւ պաշտօնեայք սուրբ եկեղեցւոյ, աղաչեմ զձեզ, կարդալով կամ օրինակելով, լի բերանօվ Աստուած ողորմի ասացէք անարժան Մարտիրոսիս, ամենեքեան ասացէք Հայր մեր»:
   Իրեն «անարժան եւ անպիտան» բնութագրող նախիջևանցի Մարտիրոս սարկավագի սուրբ հիշատակ Ավետարանը, ով գիտի, ի՞նչ ճամփաներով է անցել, ինչպիսի՞ փորձությունների է ենթարկվել, բայց աղոթքի զորեղ ուժով պահպանվել ու բարերարի օգնությամբ հանգրվան է գտել Մաշտոցյան Մատենադարանում:
   «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը բարեգործություններ շատ է արել, բայց, ինչպես ինքն է ասում, ձեռագիր նվիրաբերելը բոլորովին այլ զգացում է պարգեւում` խորհրդավոր եւ անբացատրելի: «Շատ հուզիչ պահ է ինձ համար: Կցանկանայի, որ այս օրինակը վարակիչ լիներ մեր գործընկերների համար, և ձեռագրերի հավաքման դարերի ավանդույթը շարունակվեր: Ձեռագրերը գին չունեն, որովհետև հոգևոր արժեքներ են, բայց երբ առանձին անհատներ ցանկանում են վաճառել իրենց տոհմական մասունքները, ուրեմն պետք է նրանցից գնել ու հանձնել Մատենադարանին», շաբաթ օրը` ձեռագրի նվիրատվության ժամանակ ասաց պարոն Գիշյանը:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը մեծարանքի և երախտագիտության խոսքեր հղեց բարերարին և նրան հանձնեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանն ու «Հայկական մանրանկարչություն» նորատիպ ալբոմը:
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրենը խոստացավ, որ այս նվիրատվությանը կհաջորդեն նորերը և Մատենադարանի հետ կապն էլ ավելի ամուր կլինի:
   Ի դեպ, բարերարների շնորհիվ վերջին երկու տարիներին ձեռք են բերվել մոտ 80 ձեռագիր, կաթողիկոսական կոնդակներ, հնատիպ գրքեր: Վերջին շրջանում ավելացել են Մատենադարանին առաջարկվող ձեռագրերը, դրանց մեջ կան բավականին արժեքավորները, որոնք, անկասկած, բարերարների շնորհիվ առաջիկայում կդառնան Մատենադարանի սեփականությունը:

Աղբյուրը՝ azg.am
(Ռուզան Պողոսյան)


'