Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով Լևոն Մինասյանի դուստրը Մատենադարանին նվիրաբերեց հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն Նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մատենադարանին է նվիրաբերել հայագիտական արժեքավոր գրականություն ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ԴՈԿՏՈՐ ՎՐԵԺ (ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ) ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՁԵՌԱԳՐԵՐ Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր / 1

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐ

   Մատենադարանի ձեռագիր մատյաններն այսօր համալրվեցին ևս երեքով՝ երեքն էլ Ջավախքից: Դրանցից երկուսը XVII դարի ձեռագրեր են, որոնցից մեկը Սիմեոն Ջուղայեցու «Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց» երկն էր, իսկ մյուսը՝ Եվդոկիայում տպագրից ընդօրինակված «Պարզատումարը»: Դրանք Մատենադարանին նվիրաբերվեցին Ջավախքի Ասպինձա շրջանի Դամալա գյուղի եկեղեցու և համայնքի անունից՝ ծնունդով ջավախքցի գործարար-բարերար Սոս Սահակյանի ու գյուղի խորհրդային շրջանի վերջին քահանայի՝ Տեր Հակոբի ծոռ Աշոտ Հակոբյանի նախաձեռնությամբ:
  Պատմելով նախաձեռնության մասին Սոս Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ 2007-ին իր և մի շարք այլ մարդկանց ջանքերով վերականգնվեց Դամալայի եկեղեցին, որը 1937թ.-ից հետո վերածվել էր պահեստի ու չէր գործում որպես եկեղեցի, ինքը մտածել է, որ եկեղեցին կունենա թաքստոց, որտեղ քահանաները թաքցրած կլինեն գրքեր կամ եկեղեցական հինավուրց պարագաներ: «Մենք գտանք եկեղեցու վերջին քահանայի ծոռին՝ Աշոտին, ով օգնեց մեզ ու քահանայի սերունդների տներից հավաքագրեց այս ձեռագրերը և մի շարք այլ աղոթագրքեր: Քանի որ դրանք բոլորը շատ վատ վիճակում էին, որոշեցինք բերել Մատենադարան, բուժել, վերականգնել ու նորից վերադարձնել եկեղեցի: Այստեղ պարզվեց, որ երկու ձեռագրերը շատ բարձր գիտական և ազգային արժեք են ներկայացնում: Մատենադարանի տնօրենը խնդրեց գրքերը թողնել այստեղ, ինչին համաձայնեցինք։ Մյուս հոգևոր գրքերը վերադարձվեցին գյուղի եկեղեցի»,- ասաց նա և ավելացրեց, որ ազգային արժեքները պետք է հավաքել Մատենադարանում, իսկ եկեղեցին կարող է ունենալ դրա պատճենները:
  Սոս Սահակյանը նաև նշեց, որ Ախալցխայի ու Ախալքալաքի շրջաններում կան բարձրարժեք գրքեր, որոնք տեղի բնակիչները կտրականապես հրաժարվում են դուրս բերել, քանի որ համարում են թալիսման ու այդ գյուղերի բոլոր հաջողությունները կապում են այդ ձեռագրերի հետ:

  Գործարարը հայտնեց, որ Մատենադարանի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հունիսի սկզբին այցելել Ջավախք՝ տեղում ծանոթանալու ավետարանների վիճակին և դրանք փրկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

   Մատենադարանին նվիրաբերված երրորդ ձեռագիրը հարուստ մանրանկարներով XVII դարի մի ձեռագիր հմայիլ է, որը փրկվել էր Հայոց ցեղասպանության տարիներին էրզրումցի մի ընտանիքի կողմից և բերվել Ախալցխա: Այն Մատենադարանին նվիրաբերեց «Մատենադարան» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Չիթչյանը:
  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը իր շնորհակալությունը հայտնելով նվիրատուներին՝ նշեց, որ աշխարհում Մատենադարանից դուրս «թափառող» ևս մեկ «մատենադարան» կա, որի գոյությունը վտանգված է: «Դրանք կարիք ունեն բուժման և խնամակալության, քանի որ ձեռագրերը ոչ թե իրեր, այլ շնչավոր ոգիներ են, որ վերարթնանում են մարդու հետ շփումից: Այսօր մեզ համար եռակի տոն է, որովհետև ամեն մի ձեռագիր անգին է մեզ համար: Նրանք իրենց արժանավոր տեղը կգտնեն մեր ձեռագրերի աշխարհում»,- ասաց նա:
  Ձեռագիր մատյանները Մատենադարանին նվիրաբերելու համար նվիրատուները պարգևատրվեցին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: 


Աղբյուրը՝ tert.am


'