ՀՀ առաջին նախագահը այցելել է Մատենադարան Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այցելեց Մատենադարան Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելեց Մատենադարան Ջոն Մալկովիչն այցելել է Մատենադարան ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մադագասկարի արտաքին գործերի նախարարն այցելեց Մատենադարան ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասը Մատենադարանում Բակո Սահակյանը ընդունել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին Սերբիայի նախագահն այցելեց Մատենադարան Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը այցելեց Մատենադարան Արքայազն Չարլզն այցելել է Մատենադարան Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այցելեց Մատենադարան Ժոզե Մանուել Բարոզոն այցելել է Մատենադարան Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցելել է Մատենադարան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այցելել է Մատենադարան

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՐՈՆԻՍԼԱՎ ԿՈՄՈՐՈՎՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

   Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի հետ այցելեց Մեսրոպ
Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը:
Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները:

   Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505 թ. «Արվեստի և արհեստի գրքի» կրկնօրինակը, որի բնօրինակը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում: Իր հերթին Մատենադարանի տնօրենը Կոմորովսկուն նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի անգլերեն թարգմանությունը, Մատենադարանի մանրանկարների ալբոմը, Լեհաստանում լեհերենով տպագրված տեղի հայ համայնքի մասին պատմող գրքեր:
   Այցի վերջում Կոմորովսկին ինստիտուտի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն հայտնեց հայ մշակույթին, ակունքներին և ժողովրդի ոգին ճանաչելու հնարավորություն ստանալու համար:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




'