For the Press

For the Press:
E-mail: pr.matenadaran@gmail.com
Tel. +374-10-513065

Exhibition Hall +374-10-562578
Tickets +374-10-513014
Reception Hall +374-10-513000

Social Media


Digital Resources




Video

Yerevan Card

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

  Մայիսի 28-ին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը այցելեց Երևան: Իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորեց «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, որի հրավերով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը: Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցեց Մատենադարան, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Այդ մասին տեղեկացնում են «Երևան, իմ սեր» ծրագրի լրատվական ծառայությունից:
   Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին, այդ թվում XIII դարի Աստվածաշնչին: Մատենադարանի կողմից արքայազնին որպես նվեր մատուցվել է Գրիգոր Նարեկացու արծաթապատ «Մատյան ողբերգությանը»:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


Արքայազն Չարլզն արժեքավոր նվեր է ստացել Մատենադարանում