Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայոց միասնականության խորհրդանիշը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի տնօրենը մասնակցել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումներին Փոխգործակցության հուշագիր ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Ցուցահանդես Լիվոռնոյում Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Հայտարարություն Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Մատենադարանը եւ Ղազախստանի Ձեռագրերի եւ հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը կնքեցին Համագործակցության հուշագիր Հայերեն ձեռագրերի ցուցահանդես Պրահայում Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ԲԱՑՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

      ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել են Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահն ասել է, որ «Մատենադարանի վերականգնման աշխատանքների ամփոփումը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին վայել գործ է»:
   «Երևանը հարուստ է գեղեցիկ եւ խորհրդանշական շինություններով, սակայն իր էական և բովանդակային կշռով Մատենադարանն անգնահատելի է և անմրցակից: Մատենադարանը մեր ամեն ինչն է` լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը, մեր մշտական և հարատև մեկնակետը», - ասել է ՀՀ նախագահը:
   Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանի աշխատակիցներին դժվարություններին, ցածր աշխատավարձերին և կենցաղային խնդիրներին դիմագրավելու համար:
   «Մատենադարանը նաև գիտական և հետազոտական կենտրոն է, որտեղ աշխատում են իսկական նվիրյալներ, որոնք դիմացել են դժվարություններին, ցածր աշխատավարձերին, կենցաղային դժվարություններին և օրնիբուն աշխատանքով պահել են հաստատությունը: Մատենադարանի նոր կառույցը երազանք է եղել բոլորիս համար, որն այսօր իրականություն է: Մատենադարանի հանդեպ ուշադրությունը այսուհետ ևս չի նվազելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Մատենադարանը ոչնչով չզիջի աշխարհի միջնադարագիտական եւ ձեռագրագիտական կենտրոններին»,- ասել է նախագահը:
Մատենադարանի բացման արարողությանը ներկա է եղել եւ իր օրհնությունն է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Խորհրդանշական է, որ Մատենադարանի նորակառույց այս շենքի բացումը կատարվում է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում, քանզի ձեռագիր մատյանները կրթել և հայոց հոգիներում հաստատել են ազատության պայքարի տենչը»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
   Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն էլ նոր մասնաշենքի բացումն անվանել է «դարակազմիկ երևույթ» և նշել, որ այն համընկնել է նաև Սուրբ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի հետ:
   «Անձեռակերտ Մատենադարանը մեր ինքնությունն է, դրոշը, զինանշանը և հավետ հնչող օրհներգը: Այսուհետ մենք մեր ստեղծագործ աշխատանքով պետք է ձևավորենք նրա ներքին կառույցը»,- ասել է նա:
   Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը կառուցվել է “ՄոնԱրխ”  շինարարական կոնցեռնի նախագահ, ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով, իսկ գլխավոր ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:


Աղբյուր՝ mediamax.am


Մատենադարանի նոր մասնաշենքը



'