Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում Մատենադարանի նոր շենքը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 21-ին

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ին



   Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին: Նորակառույց շենքի նախագծի համար մրցույթ հայտարարվեց դեռևս 1987-88 թթ-ին: Այդ ժամանակ մրցույթում հաղթեց «Հայարդնախագիծ» ինստիտուտի հատուկ ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Արթուր Մեսչյանի ղեկավարությամբ մշակված նախագիծը: Կառույցի նոր սկսված շինարարական աշխատանքները, սակայն, դադարեցին Սպիտակի երկրաշարժի պատճառով, և միայն 8 տարի անց Մատենադարանի տնօրինությունը հարց բարձրացրեց` վերսկսելու նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Շինարարությունը կրկին վերսկսվեց 2008 թ-ին:
   Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնական ֆինանսավորումն իրականացրել է մոսկվաբնակ գործարար և բարերար Սերգեյ Համբարձումյանը` ներդնելով 7.120 մլն ԱՄՆ դոլար: Երկրորդ խոշոր ներդրողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 2.840 մլն ԱՄՆ դոլար: Շինարարության ավարտին հայտնի կդառնա ֆինանսական ներդրումների ողջ ծավալը: Մասնաշենքի կառուցման գլխավոր կապալառուն «Ալբերտ Կարախանյան» ՍՊԸ-ն է:
   Նոր մասնաշենքը` 30.5 մ բարձրությամբ և 11358 քառակուսի մ մակերեսով՝ բաղկացած է միմյանցից անջատված 4 հակասեյսմիկ կարաններով: Կառույցը հուսալի է ու թեև գտնվում է 3-րդ կարգի սեյսմիկ գոտում, կարող է դիմանալ անգամ 9 բալլանոց երկրաշարժին: Անվտանգության համակարգով զինված պահոցները` ձեռագրատունն ու արխիվը, առանձին ընթերցասրահներ ունեն, առանձին պահոց էլ նախատեսված է թանկարժեք ձեռագրերի համար: Շենքն ունի նաև ձեռագրերի թվայնացման բաժին, վիրտուալ տարբերակների ուսումնասիրման համակարգչային սրահ, դիտահարթակ, ինչպես նաև 220 տեղանոց դահլիճ` ապահովված տեսահամակարգերով 4 լեզվով համաժամանակյա թարգմանությամբ: Ավելի քան 2000 քառակուսի մետր մակերեսով ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են գրանիտով, տրավերտինով ու մարմարով:
   Նոր մասնաշենքի շինարարությունը ծրագրի ընդամենը 1-ին փուլն է, 2-րդ փուլում, գլխավոր մասնաշենքի վերակառուցումից հետո, նախատեսվում է այն դարձնել թանգարանային համալիր: 3-րդ փուլում բարեկարգվելու է Մատենադարանի տարածքը, վերակառուցվելու է Մաշտոցի պողոտայից մինչև Մատենադարան ձգվող ճանապարհը, տեղադրվելու են նաև վերելակներ, որոնք ապահովելու են վերին հարթակի կապը ճեմասրահի հետ:

Հղումը՝ construction.am