Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Մատենադարանում տեղի կունենա Ոսկան Երևանցուն նվիրված սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրած պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային հինգերորդ գիտաժողովը Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք», 22-24 հունիսի, 2016 թ. Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՎԱՐԺԱՆՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

  2012 թ. հոկտեմբերի 7-11-ը հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» II միջազգային գիտագործնական սեմինարը և  ՅՈւՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի Տարածաշրջանային թեմատիկ վարժանքը` «Կանխարգելիչ կոնսերվացումը` թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ»:
  Նշված ծրագրերի շրջանակում նախատեսվում են դասախոսություններ, վարպետության դասեր և կլոր սեղան–հաղորդումներ, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և Եվրոպական երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ և թվայնացում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները (Վ.Պարֆյոնով` «Թղթի և մագաղաթի լազերային մաքրում» (ՌԴ), Պ.Լիվի` «Գրքի կազմերի վերականգնում» (Իտալիա), Տ.Տիմչենկո` «Փաստաթղթերը թվայնացմանը նախապատրաստելու ռազմավարության հարցի շուրջ» (Լիտվա), Մ.Յաշկե` «Թղթի նախապատրաստումը ժամանակակից կազմերի համար» (Գերմանիա), Ա.Գորիշնյակ` «Արխիվային ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը. հազվագյուտ գրքեր, ձեռագրեր, փաստաթղթեր» (Ուկրաինա), Լ.Արոնով` «Փաստաթղթերի պահպանման ապահովման կազմակերպումը ՌԴ պետական արխիվում» (Ռուսաստան) և այլն):
  Նախատեսվում է նաև երկու նախագծերի մասնակիցների միացյալ կլոր սեղան` «Մատենադարանը` բազային կազմակերպություն գրավոր ժառանգության պահպանման ոլորտում» թեմայով:
Մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվի «Հիշողության կերպարանքները» I միջազգային սեմինարի նյութերն ամփոփող ժողովածուն:
  Նախագծերին նվիրված մամլո ասուլիսը տեղի կունենա 2012 թ. հոկտեմբերի 7-ին, ժ. 12.00-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում` մասնակցությամբ Մատենադարանի տնօրինության, կազկոմիտեի անդամների և հրավիրված կողմերի:
 


                                                                             ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




'