ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ

  Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդական գիտաժողով, որը նվիրված էր անվանի գիտնական, հայագետ, բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին: Գիտաժողովի բացմանը ներկաներին և մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը կարևորեց միջին և ավագ սերնդի դերը երիտասարդներին աջակցելու և փորձի փոխանակման առումով: Հաշվի առնելով գիտաժողովի երիտասարդական լինելը՝ նա ընդգծեց նաև Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի դերը երիտասարդների հոսքը դեպի Մատենադարան ապահովելու և աջակցությունը գիտական ոլորտ մուտք գործելու առումով: >>>

«ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

  Հոկտեմբերի 28-29-ը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը: Մեկնարկային գիտաժողովը տեղի էր ունեցել անցյալ տարի՝ 2015 թվականին, Մատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ: «Գոհունակություն ունենք այնքանով, որ այն ծրագիրը, որ նա նախատեսել էր դեռևս այս տարվա գարնանից, այսօր իրականացնում ենք ամբողջ ծավալով», - իր խոսքում նշեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Հրաչյա Թամրազյանի հիշատակին նվիրված գիտաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: >>>

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՅՔ ՆԱՀԱՆԳԻՆ

  Հունիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Մաշտոցի անվան Մատենադարանի և «Հայաստանի բյուզանդագիտական ուսումնասիրությունների ազգային կոմիտեի»  նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ:
  Գիտաժողովին մասնակցեցին բազմաթիվ ճանաչված գիտնականներ Հայաստանից և արտերկրից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Հունաստանից, Նիդերլանդներից:
>>>

«ՎԵՐԱՊՐԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2015 թ. ապրիլի 28-29-ը ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ և «Մատենադարանի Երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախաձեռնությամբ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Վերապրած մշակույթ» խորագիրը կրող գիտաժողով: Գիտաժողովի երկու օրերի ընթացքում հնչեցին զեկուցումներ, որոնցում առանձնահատուկ շեշտադրում  էր արված ցեղասպանության հետևանքով հայերեն ձեռագիր մշակույթի  կորուստներին, ներկայացվեց վերապրած ձեռագրերի նոր կյանքը, դրվագներ ու փաստեր 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին: >>>

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

  2014թ. հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովը: Երևանյան գիտաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում Մատենադարանի երեք սրահներում՝ մեծ դահլիճում, ընթերցասրահում և վիրտաուլ սրահում, ընթերցվեց 70 զեկուցում: Նիստերի ավարտին տեղի էր ունենում նիստի ընթացքում ընթերցված զեկուցումների քննարկում: Գիտաժողովի արդյունքում նոր մենագրություններ ու գրքեր կծնվեն,  քանի որ այն բազմաթիվ նոր նախաձեռնությունների հարթակ դարձավ: Որպես «առաջնեկ»` հրատարակվելու է համաժողովում կարդացված զեկուցումների ժողովածուն:
  Հայագետների հաջորդ հանդիպումը նույն ձևաչափով տեղի է ունենալու Օքսֆորդում, երեք տարի անց` 2017 թ.:
>>>

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

  24.03.2013 - Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ: Սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդ գիտաշխատողների գիտաժողով: Երկու օրերի ընթացքում հնչեցին հայագիտության ամենատարբեր բնագավառներին առնչվող զեկուցումներ, լեզվաբանությունից մինչև հայ մանրանկարչություն: Մասնակիցների համար գիտաժողովն առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր և յուրատեսակ քննություն, քանի որ ներկա էին գիտնականներ, որոնց անմիջական հսկողության ներքո են մեզանից շատերն արել իրենց գիտական առաջին քայլերը:  >>>

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ 1650-ԱՄՅԱԿԻՆ

23.09.2011 - 2011 թ. սեպտեմբերի 20-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարանի նորաբաց մասնաշենքում կայացավ առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանում և  արտասահմանի  հեղինակավոր գիտակրթական հիմնարկներում և հայագիտական կենտրոններում աշխատող շուրջ երեք տասնյակ հայագետներ՝ լեզվաբաններ, պատմաբաններ, արվեստաբաններ, ձեռագրագետներ:
 Գիտաժողովի ընդգրկուն ծրագրում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի կյանքի և ստեղծագործության, ապրած պատմական ժամանակաշրջանի, գրերի գյուտի, 5-րդ դարի մատենագրության, ձեռագրագիտության, պատմագրության հետ առնչվող բազմաբնույթ զեկուցումներ: Գիտաժողովի երեք օրերին անցկացված հինգ լիագումար նիստերում զեկուցումներով հանդես եկան բազմաթիվ անվանի գիտնականներ, հայագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։  >>>

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԻՆ

  23.10.2009 - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտը 2009 թ. հոկտեմբերի 20-22-ը նշեց իր հիմնադրման 50-ամյակը` Երևանում կազմակերպելով միջազգային գիտական նստաշրջան:
Նստաշրջանի բացմանն իր խոսքում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց. «50 տարի առաջ, Մատենդարանի հոյակերտ շենքի կառուցումից 2 տարի անց, 1959 թվականին ստեղծվեց «Մատենադարան» գիտահետազոտական կենտրոնը: Եվ ահա, 50 տարի անց, կառուցվում է մի նոր շենք՝ Մատենադարանի գիտական խոշոր մասնաշենք-համալիրը: Հիրավի, դարակազմիկ երկու իրադարձություն, դարակազմիկ ոչ միայն հայ գիտության եւ մշակույթի, այլև հայ կյանքի համար ընդհանրապես, քանի որ նրան են ուղղված բյուր սերունդների հայացքները, նա դարձել է մեր անցյալի և ապագայի միահյուսման, մեր լինելիության և հավերժության խորհրդանիշն ու առհավատչյան»:
  >>>

ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

  15.10.2008 - Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ 2008 թ. հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողովՙ նվիրված մեծավաստակ հայագետի և ուսուցչապետի գիտական հարուստ ժառանգությանը: Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 40 հայագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Մ. Նահանգներից, Ռուսաստանից, Հայաստանից, ընթերցվեն բազմաբովանդակ զեկուցումներՙ Խաչիկյանի կյանքի ու գիտական գործունեության և նրա ուսումնասիրությունների  շրջանակի մասին: Գիտաժողովին հայրապետական օրհնության գիր էր հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը, հնչեցին ուղերձներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Միջազգային հայագիտական ասոցիացիայի նախագահ Վալենտինա Կալցոլարի կողմից, ինչպես նաև Վազգեն Ա կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որը արվել էր 1978-ին` Լ. Խաչիկյանի 60-ամյակին: >>>

Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 30-ՐԴ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

   24.11.2007 - 2007 թ. նոյեմբերի 21–23-ը Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցավ 30-րդ գիտական նստաշրջանը:
  Հոբելյանական այս գիտաշրջանին մասնակցում էին ոչ միայն Մատենադարանի գիտաշխատողները, այլև գիտական տարբեր հիմնարկներ ներկայացնող գիտնականներ: Տնօրեն Հրաչյա Թամրազյանը բացման խոսքում նշեց գիտաժողովի կարևորությունը, որը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ Մատենադարանում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվություն էր, այլև նրանով, որ թե՛ զեկուցողների և թե՛ ունկնդիրների մեջ կային զգալի թվով երիտասարդներ, ինչը ցույց է տալիս գիտական սերնդափոխության պատկերը և կարևորությունը: Գիտաժողովի նիստերը վարում էին անվանի գիտնականներ՝ այդ թվում ակադեմիկոս Սեն Արևշատյանը, որը նաև հանդես եկավ նստաշրջանի աշխատանքների ամփոփումով։
>>>

'