Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ


  Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ:
  Երիտասարդների գիտական ակտիվության ևս մեկ վկայություն կարելի է համարել սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում կազմակերպված գիտաժողովը: Երկու օրերի ընթացքում հնչեցին հայագիտության ամենատարբեր բնագավառներին առնչվող զեկուցումներ լեզվաբանությունից մինչև հայ մանրանկարչություն: Մասնակիցներիս համար գիտաժողովն առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր և յուրատեսակ քննություն, քանի որ ներկա էին գիտնականներ, որոնց անմիջական հսկողության ներքո են մեզանից շատերն արել իրենց գիտական առաջին քայլերը:
  Ներկաներից յուրաքանչյուրն իր գոհունակությունը հայտնեց և ողջունեց գիտաժողովի մասնակիցներիս կողմից ընտրված թեմաների շրջանակը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Զեկուցումներն արդիական էին, որոշ դեպքերում արվում էին նոր հարցադրումներ, որոնք անպայմանորեն արտացոլվելու են երիտասարդների առաջիկա աշխատանքներում:
  Երկօրյա գիտաժողովը ստացավ նաև աշխատանքային բնույթ, քանի որ հնչեցին բազմաթիվ կարծիքներ, եղան ակտիվ քննարկումներ ու նոր առաջարկներ: Ողջ ընթացքին հետևում էր նաև Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ում անմիջական աջակցությամբ էլ կազմակերպվել էր գիտաժողովը, որի ավարտին բոլոր մասնակիցները նրա կողմից պարգևատրվեցին արժեքավոր գրքերով: Տնօրենը խոստացավ նաև, որ զեկուցումների մեծ մասը կհրատարակվեն հոդվածների տեսքով: Նա բարձր գնահատեց մասնակիցներիս գիտական աշխատանքները, և ներկաների հետ միասին հույս հայտնեց, որ գիտաժողովը ավանդական կդառնա, որին այսուհետ կարող են մասնակցել նաև հանրապետության գիտական այլ կենտրոնների երիտասարդ գիտաշխատողներ:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ