ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Միջազգային գիտաժողով Աստանայում Մշակույթների երկխոսություն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Համագործակցության պայմանագիր ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Փոխգործակցության հուշագիր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Գրքի շնորհանդես Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Նարեկացիական օրեր Ռիգայում Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Հայոց միասնականության խորհրդանիշը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Ցուցահանդես Լիվոռնոյում Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ


  Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ:
  Երիտասարդների գիտական ակտիվության ևս մեկ վկայություն կարելի է համարել սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում կազմակերպված գիտաժողովը: Երկու օրերի ընթացքում հնչեցին հայագիտության ամենատարբեր բնագավառներին առնչվող զեկուցումներ լեզվաբանությունից մինչև հայ մանրանկարչություն: Մասնակիցներիս համար գիտաժողովն առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր և յուրատեսակ քննություն, քանի որ ներկա էին գիտնականներ, որոնց անմիջական հսկողության ներքո են մեզանից շատերն արել իրենց գիտական առաջին քայլերը:
  Ներկաներից յուրաքանչյուրն իր գոհունակությունը հայտնեց և ողջունեց գիտաժողովի մասնակիցներիս կողմից ընտրված թեմաների շրջանակը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Զեկուցումներն արդիական էին, որոշ դեպքերում արվում էին նոր հարցադրումներ, որոնք անպայմանորեն արտացոլվելու են երիտասարդների առաջիկա աշխատանքներում:
  Երկօրյա գիտաժողովը ստացավ նաև աշխատանքային բնույթ, քանի որ հնչեցին բազմաթիվ կարծիքներ, եղան ակտիվ քննարկումներ ու նոր առաջարկներ: Ողջ ընթացքին հետևում էր նաև Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ում անմիջական աջակցությամբ էլ կազմակերպվել էր գիտաժողովը, որի ավարտին բոլոր մասնակիցները նրա կողմից պարգևատրվեցին արժեքավոր գրքերով: Տնօրենը խոստացավ նաև, որ զեկուցումների մեծ մասը կհրատարակվեն հոդվածների տեսքով: Նա բարձր գնահատեց մասնակիցներիս գիտական աշխատանքները, և ներկաների հետ միասին հույս հայտնեց, որ գիտաժողովը ավանդական կդառնա, որին այսուհետ կարող են մասնակցել նաև հանրապետության գիտական այլ կենտրոնների երիտասարդ գիտաշխատողներ:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'