Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՆՎԻՎՐԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ


Ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիվրած միջազգային սեմինարը ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտը ս. թ հոկտեմբերի 24-28-ը անց է կացնում «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային սեմինար:
Սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային և թանգարանային հաստատությունների հեղինակավոր մասնագետներ (վերականգնողներ, ֆոնդապահներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ)։
Սեմինարը հնարավորություն կընձեռի ու կնպաստի երիտասարդ մասնագետների կատարելագործմանը, փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը։
Ս. թ հոկտեմբերի 24-ին մեկնարկող <<Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները>> միջազգային սեմինարի բացմանը նվիրված ասուլիսին հաջորդած` Մատենադարանի հավաքածում պահվող օտարալեզու ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի, հնատիպ գրքերի բացառիկ ցուցադրության բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Հոկտեմբերի 24-28-ը անցկացվող սեմինարի ընթացքում կներկայացվեն պահպանման և վերականգման գործում մասնակից երկրների ձեռքբերումները, կքննարկվեն մասնագիտական հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման եղանակները: Սեմինարը տեսական քննարկումներից զատ կունենա նաև գործնական նպատակներ` կանցկացվեն վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, մշակութային ծրագրեր:
Նախագծի ղեկավարն է` արվեստաբանության թեկնածու, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ, ICOM - ի անդամ Արա Խզմալյանը։
«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարն անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և Հայաստանի ազգային արխիվի համագործակցությամբ։
Միջազգային սեմինարի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցեցին՝
Հրաչյա Թամրազյանը - Մատենադարանի տնօրեն,
Արա Խզմալյանը - Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, սեմինարի ղեկավար,
Գայանե Էլիազյանը - Մատենադարանի վերականգնողական բաժնի վարիչ,
Իննա Մոկրեցովան - Մոսկվայի վերականգնման պետական գիտահետազոտական ինստիտուտի ձեռագրերի վերականգման բաժնի ղեկավար,
Պատրիցիա Էնգելը - Գրքերի և վավերագրերի պահպանության ու վերականգման Եվրոպայի գիտահետազոտական կենտրոնի գիտական ղեկավար:

ՀՀ Մշակույթի նախարարություն