Մաշտոցյան Մատենադարանի թվային ֆոնդն արդեն հասանելի Է Գանձասարի մասնաճյուղում Ցուցահանդես նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն Միջազգային գիտաժողով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ՀՅԴ բյուրոի ներկայացուցիչը և «Փյունիկ» հիմնադրամի խորհրդի նախագահն այցելեցին Մատենադարան-Գանձասար Արայիկ Հարությունյանի այցը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն Զարեհ Սինանյանի այցը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում Հայոց միասնականության խորհրդանիշը Գրքերի շնորհանդես Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում Արցախի Հանրապետության պետական նախարարն ընդունել Է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹՎԱՅԻՆ ՖՈՆԴՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԳԱՆՁԱՍԱՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ


Այսօր Մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում բացվեց գրադարան-ընթերցասրահը: Բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը և այլք:
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թվային ֆոնդն արդեն հասանելի է Արցախում: Առաջին, խորհրդանշական պատվերը տվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը պատվիրեց 10680 ձեռագիրը` Վեհամոր Ավետարանը` մեզ հասած հայերեն հնագույն ամբողջական ձեռագիրը: Մատյանի հնությամբ պայմանավորված` հենց այս ձեռագիրն է ընտրվել որպես ՀՀ նախագահների երդմնակալության արարողության ժամանակ կիրառվող Ավետարան:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին հանձնեց շնորհակալագրեր և գրքեր` Մատենադարանի մասնաճյուղի գրադարան-ընթերցասրահի կահավորման և տեխնիկական համալրման աշխատանքներին աջակցելու համար:
Միջոցառման ավարտին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը մասնաճյուղի աշխատակիցների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ