Ցուցահանդես նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն Միջազգային գիտաժողով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ՀՅԴ բյուրոի ներկայացուցիչը և «Փյունիկ» հիմնադրամի խորհրդի նախագահն այցելեցին Մատենադարան-Գանձասար Արայիկ Հարությունյանի այցը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն Զարեհ Սինանյանի այցը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում Հայոց միասնականության խորհրդանիշը Գրքերի շնորհանդես Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում Արցախի Հանրապետության պետական նախարարն ընդունել Է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Ցուցահանդես նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի

Այսօր Մաշտոցյան Մատենադարան Գանձասար գիտամշակութային կենտրոնում բացվեց ժամանակավորցուցադրություն` նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու Արցախիթեմի վերաբացման 30-ամյակին:
  Ցուցադրվում են Արցախի թեմի վերջին առաջնորդի (մինչև վերաբացումը)` Տեր Վրթանես եպիսկոպոս Հակոբյանի գրած և ստացած նամակներից մի քանիսը, թեմի առաջնորդ (1830-1854թթ.) Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանի գրությունը(1848թ.) Հովակիմ գյուղապետին, Գանձասարի թեմի ներկայացուցիչների դիմումն (Շուշիի ամրոց, 25 դեկտեմբերի, 1828թ.) Ամենայն Հայոց Եփրեմ Ա Կաթողիկոսին՝ Բաղդասար եպիսկոպոս Հասան-Ջալալյանին Մետրոպոլիտ կարգելու խնդրանքով, ինչպես նաև լուսանկարներ:
  Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի զբոսավարներն այցելուներին կներկայացնեն թեմի համառոտ պատմությունը:
  Լուսանկարում` Արցախի թեմի վերջին առաջնորդ Վրթանես Սրբազանը և թեմի վերաբացումից (1989թ.) ցարդ թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
  Ցուցադրությունը գործելու է մինչև նոյեմբերի 1-ը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'