ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Կիմ Մուրադյանի արխիվի նվիրատվությունը Մաշտոցյան Մատենադարանին Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն «Մաշտոց» հիմնադրամին Համազգային միությունը Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի արժեքավոր ձեռագրերի հավաքածու Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մատենադարանին է նվիրաբերել հայագիտական արժեքավոր գրականություն ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ԴՈԿՏՈՐ ՎՐԵԺ (ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ) ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՁԵՌԱԳՐԵՐ Լևոն Մինասյանի դուստրը Մատենադարանին նվիրաբերեց հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Չարսանջակի ավետարանը (ֆիլմ) ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 17-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Նվիրատվություն Մատենադարանին

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Կիմ Մուրադյանի արխիվի նվիրատվությունը Մաշտոցյան Մատենադարանին

Վաստակաշատ հայ միջնադարագետ, հայագետ-բյուզանդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Մուրադյանի քրոջ որդին ՝ պատմական գիտություների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը սեպտեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադրանին նվիրաբերեց Մուրադյանի անձնական արխիվը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Կիմ Մուրադյանի ընտանիքին և հանձնեց շնորհակալագիր:
Կիմ Մամբրեի Մուրադյան (1938 - 1991), հայ միջնադարագետ, հայագետ-բյուզանդագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կիմ Մուրադյանը զբաղվել է հայ-բյուզանդական մատենագրական առնչություններով։
Հմտացել է հունարենին և 1970 թվականին որպես թեկնածուական դիսերտացիա պաշտպանել իր անդրանիկ մենագրությունը՝ «Բարսեղ Կեսարացու «Վեցաւրեան» հայ մատենագրության մեջ»: «Վեցաւրեայի» հետքերը հայ մատենագրության մեջ պրպտելիս Կիմ Մուրադյանը վերանայել է Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Անանիա Շիրակացու գործերի աղբյուրներին վերաբերող շատ ավանդական դրույթներ։ Հետագայում այդ ամենը «Վեցաւրեայի» գիտական բնագիրը հրատարակելու հիմք է ծառայել, որով և սկիզբ է դրվել Մատենադարանի տնօրեն Լևոն Խաչիկյանի նախաձեռնած «Հայ թարգմանական հուշարձաններ» մատենաշարին։
Մի քանի տարի վարել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։
1976 թվականին աշխատանքի է տեղափոխվել ԳԱ արևելագիտության ինստիտուտի նորաբաց Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժին։ Այստեղ նա ավարտել ու հրատարակել է իր երկրորդ մենագրությունը՝ «Գրիգոր Նազիանզացին հայ մատենագրության մեջ», որի համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Միաժամանակ գիտական հանդեսներում նա տպագրել է մի շարք աղբյուրագիտական բնագրագիտական ուսումնասիրություններ։ Մահվանից առաջ հրատարակության է հանձնել Գրիգոր Նյուսացուն նվիրված մենագրությունը և ավարտել Բարսեղ Կեսարացու «Պահոց գրքի» պատրաստումը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




'