ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Մատենադարանում մեկնարկելու է նոր կրթական ծրագիր Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրություն Մամլո հաղորդագրութուն Մամլո հաղորդագրություն Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը Մամլո հաղորդագրություն Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» Դասախոսություններ Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը Հայագիտական միջազգային գիտաժողով Մամուլի հաղորդագրություն Հրաչյա Թամրազյանի ծննդյան տարեդարձին նվիրված ցերեկույթ «Հայկական որմնանկարչություն» գրքի շնորհանդես Խաղ-էքսկուրսիա «Փոքրիկ խմբավար» Երիտասարդական 5-րդ գիտաժողով Նարեկացիական ընթերցումներ Դասախոսություն Հայերեն հնատիպ գրքի ցուցադրություն ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագրությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցադրություն ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Ասպիրանտուրայի ընդունելություն Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը Նոր հրատարակություն Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ը Ասպիրանտուրայի ընդունելություն ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողով «Լեզվական պետական քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունները» թեմայով քննարկում Մատենադարանում Մամուլի հաղորդագրություն Երիտասարդական 5-րդ գիտաժողով նվիրված Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  Մաշտոցյան Մատենադարանում  բացվել է հնատիպ գրքերի ցուցադրություն:

  Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուի մեջ (ավելի քան 2400 միավոր) իր ուրույն տեղն է զբաղեցնում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է, Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվել է Վենետիկում 1512 թվականին: Հնատիպ գրքերի հավաքածուն հարստացնում են Նոր Ջուղայում, Հռոմում, Ամստերդամում, Մարսելում, Լիվոռնոյում, Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Ռուսաստանում հրատարակած հնատիպ գրքերը, հատկապես Ամստերդամում Ոսկան Երևանցու 1666-1668թթ. հրատարակած հայերեն առաջին Աստվածաշունչը՝ հարուստ նկարազարդումներով և գեղեցիկ կազմությամբ:
  Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուն ներառում է ավելի քան 90 անուն գիրք, որոնք Հայաստանում առկա են մեկ օրինակով: Այդ գրքերից ցուցադրության մեջ ներառվել են 1565-66 թթ. Վենետիկում Աբգար Դպիր Թոխատեցու հրատարակած «Սաղմոսարանը», 1584 թ. Հռոմում Սուլթանշահի տառերով «Տոմար Գրիգորյան» գիրքը, Նոր Ջուղայում Խաչատուր Կեսարացու 1641 և 1642 թթ. հրատարակած «Հարանց վարքը» և «Ժամագիրքը», Միլանում 1621թ. Ֆրանչեսկո Ռիվոլայի հրատարակած «Բառգիրք Հայոց»-ը, 1733թ. Վենետիկում Մխիթար Սեբաստացու հրատարակած «Աստվածաշունչ»-ը, որը Ոսկանյան Աստվածաշնչի սրբագրված և բնագրին ավելի մոտ օրինակն էր, Մարսելում հրատարակված «Սաղմոսարան»-ը:
  Ցուցադրությունը իրենց շքեղությամբ լրացնում են Վենետիկում լույս ընծայված շքեղակազմ Ավետարանները, 1772թ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Զբօսարան հոգևոր» գրքույկը, որը Հայաստանում անդրանիկ հրատարակությունն էր: Ցուցադրվում է նաև Մադրասում 1794-1796թթ. լույս տեսած հայ առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, որի հրատարակիչն ու խմբագիրն էր հայ լրագրության ռահվիրա Հարություն Շմավոնյանը: Ցուցադրությունն իր մեջ ընդգրկում է հայ հնատիպ գրատպության գրեթե բոլոր օջախները՝ իրենց բազմաբնույթ և յուրօրինակ հրատարակություններով, աչքի ընկնող տպագրական բարձր արվեստով:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ