ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԻՈՐԳԻ ԱՄԻԼԱԽՎԱՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է Մատենադարանի թանգարանում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ԻՐԱՆԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԱՆԴՐԵ ՍԵՎՐՈՒԳՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Բարեկամ երկու ժողովուրդների պատմական ու գրական առնչությունների, անցյալի ընդհանրությունների ու մշակութային երկխոսության լավագույն օրինակների շուրջ էին մեկ տասնյակից ավելի թեմատիկ զեկույցները: Ռ. Զալ «Շահնամեից»՝ «Սասնա ծռեր».հոր և որդու կռիվը, «Հայերի մասին լեգենդները պարսկական 6-րդ դ.բանաստեղծություններում» , «Կնոջ կերպարը 20-րդ դ.իրանահայ կերպարվեստում» , «Անդրե Սևրուգյանի՝ որպես նորարար նկարչի տեղը իրանական գեղանկարչության մեջ» , «Մատենադարանի գեղագիտական աշխատանքների

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՀ ԱՅՑԵԼԱԾ ԻԻՀ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՔԲԱՐ ԻՐԱՆԻԻՆ

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ուրիշներ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մատենադարանի պատվիրակության՝ ԻԻՀ վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցության շուրջ պայմանավորվածություններին՝ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Բացի

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մեհդի Սոբհանին և Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը։ Երկու երկրների միջև գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է։ 2024 թ. հունվարի 26-31-ն առաջին անգամ պաշտոնական այցով

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ Է

2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։ Տնօրեն Զազա Աբաշիձեն ողջունելով պատվիրակությանը՝ անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։ Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում նախաձեռնել հայ-վրացական աշխատաժողովներ, համատեղ ջանքերով

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԷՐԲԻԼԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, մեկշաբաթյա դասընթաց է անցկացնում Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում։ Շարունակելով աշխարհի տարբեր կենտրոններում գրավոր ժառանգության պահպանության ու վերականգնման առաքելությունը՝ Մատենադարանի երկու վերականգնող մասնագետներ՝ Արտավազդ Այվազյանը և Լիլիթ Բաչաչյանը, վերոնշյալ կենտրոնի մասնագետներին ներկայացնում են ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման Մատենադարանի բազմամյա փորձը։

ՄԱՐՏԻ 21-22-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս.թ. հունվարի 26-31-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան,

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ Է: ՆԱ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ՇՈՒՐՋ 400 ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ

Հայ մշակույթի մասունքների հայրենադարձության շարժումն անքակտելիորեն կապված է նյույորքաբնակ Հարություն Հազարյանի անվան հետ: Անցյալ դարի 20-ական թվականներից Գարեգին արք. Հովսեփյանի հորդորով նա սկսել էր հավաքել մեծ եղեռնից հետո հայ մշակույթի՝ աշխարհով մեկ ցրված բեկորները։ Հազարյանը համոզված էր, որ այդ արժեքների վերջնական հավաքատեղին մայր հայրենիքն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները դրանց ապահով ու անխաթար պահպանության

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՆՈՒՇ ԱՊՐԵՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ) ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 21-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գիտաժողովը կազմակերպել էր Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժինը, որի նպատակն էր համախմբել գիտնականների, հետազոտողների, ասպիրանտների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելու ուսումնասիրություններ հայագիտության տարբեր ոլորտների՝ լեզվի, գրականության, պատմության, մարդաբանության, արվեստի պատմության մասին: Անուշ Ապրեսյանը ներկայացրել է «Թարգմանության հոգևոր-մշակութային նշանակությունը. Նեմեսիոս Եմեսացու «Մարդու բնության մասին» երկը» վերնագրով զեկուցումը: Այն անդրադառնում է Նեմեսիոս Եմեսացու երկի թարգմանության

ՄԶՈՒՔ ԳՅՈՒՂԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի (Բիթլիսի) նահանգի Սասունի Մոտկան գավառակի Մզուք գյուղում, որը միջին դարերում հայ գրչության կենտրոն է եղել: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: Պատվիրատուն է եղել տանուտեր Հակոբը, որն էլ այն ընծայել է Վանդիրի Ս Աստվածածին եկեղեցուն: Մզուք