ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանում պահվող ձեռագրական արժեքավոր հավաքածուների պահպանության և վերականգնման առաքելությամբ Լիբանանում են Մատենադարանի ավագ վերականգնողներ Սուսաննա Բարսեղյանը և Չինար Մկրտչյանը։ Առաքելությունն իրականացվում է «Զովեր Քնսթրաքշն» ընկերության հովանավորությամբ՝ ի դեմս հիմնադիր, բարերար Արա Ավետիսյանի։ Աջակցությունն ուղղված է ձեռագրերի անվտանգ պահպանությանն ու դարերի ընթացքում վնասված մատյանների վերականգնմանը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա










