Իրադարձություններ

   Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


Արամ Թոփչյանը եւ Գոհար Մուրադյանը պարգեւատրվել են «Պողոսյան» մրցանակով

23.9.2020 - Արամ Թոփչյանը եւ Գոհար Մուրադյանը պարգեւատրվել են «Պողոսյան» մրցանակով

Մաշտոցյան Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ  Գոհար Մուրադյանը և Միջնադարյան գրականության ու բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը  արժանացել են 2020 թ. «Պողոսյան» (ՀՀ նախագահի) մրցանակին:

Մշակվել է Շավարշ Սմբատյանի ֆոնդը

22.9.2020 - Մշակվել է Շավարշ Սմբատյանի ֆոնդը

Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկ՝ Շավարշ Սմբատյանի (1919-2003թթ.)  ֆոնդով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

21.9.2020 - ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ 29-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998) ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ

14.9.2020 - ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998) ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ

2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է  նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։
Հրավարդ Հակոբյանը 90 տարեկան է

12.9.2020 - Հրավարդ Հակոբյանը 90 տարեկան է

Լրացավ արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, բազմավաստակ հայագետ Հրավարդ Հակոբյանի 90-ամյակը։
ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ընդունել է պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը:

12.9.2020 - ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ընդունել է պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ, ընդունել է  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը։

12.9.2020 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ, ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը։

Նոր հրատարակություն

24.8.2020 - Նոր հրատարակություն

Լույս է տեսել «Պատմության և մշակույթի հարցեր. օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար» գիրքը: