Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Իրադարձություններ

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ

8.2.2018 - Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ

Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում ս.թ. փետրվարի 6-ին՝ ժամը 14:00-ին, դասախոսությամբ հանդես եկավ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Կարապետյանը:
Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը

2.2.2018 - Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը

Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:
Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ

1.2.2018 - Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ

Գերմանիայից ժամանած դոկտոր Յոսթ Գիպպերտը Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում հանդես եկավ դասախոսությամբ:
Նոր հրատարակություն

1.2.2018 - Նոր հրատարակություն

Լույս է տեսել Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի՝ «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գիրքը:
Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ

28.1.2018 - Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ

Հունվարի 28-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ լրագրող, դասախոս Մարկ Գրիգորյանը:
Նվիրատվություն Մատենադարանին

27.1.2018 - Նվիրատվություն Մատենադարանին

Արփիկ Միսաքյանի կտակատար Արփի Թոթոյանը Մատենադարանին է հանձնել  Շավարշ, Տիրուհի, Արփիկ Միսաքյանի, բժ. Արզումանյանի, Շահան Շահնուրի վերաբերյալ արխիվը: Նշված արխիվը պարունակում է ձեռագիր էջեր, նամակներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, ձայներիզներ և այլն:
Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ

26.1.2018 - Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ

Այսօր Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25.1.2018 - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ՄԱՄԼՈ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

19.1.2018 - ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի հունվարի 19-ին կայացավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը

17.1.2018 - Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը

2018 թվականի հունվարի 17-ին կայացավ Մեսրոպ  Մաշտոցի անվան Մատենադարանի Գիտական խորհրդի թիվ 1 նիստը:
Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր

17.1.2018 - Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր

Դեկտեմբերի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց «Զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար մասնագիտական զարգացման և գիտելիքների խորացման ծրագիրը»։ 
Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

10.1.2018 - Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետը, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետին համապատասխան, հաստատել է Մատենադարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:
Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ լույս են տեսել «Զինվորյալ հոգևորականներ» և «Զորավոր սրբեր» գրքերը:

23.12.2017 - Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ լույս են տեսել «Զինվորյալ հոգևորականներ» և «Զորավոր սրբեր» գրքերը:

Առաջին գիրքը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը, իսկ երկրորդ գրքում ներկայացված են քսանմեկ սրբերի վարքեր:
Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով

20.12.2017 - Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով

Դեկտեմբերի 16-ին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի Հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժնի վարիչ Ռայա Բլբուլյանին 60-ամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության կապակցությամբ պարգևատրեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով

14.12.2017 - Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով

Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանը Մատենադարանին նվիրաբերեց 1000-ից ավել ձեռագրական և արխիվային արժեքավոր նյութեր:
Լույս է տեսել Արծրունի Սահակյանի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1.Հեքիաթ 2.Խաչքար» գիրքը

12.12.2017 - Լույս է տեսել Արծրունի Սահակյանի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1.Հեքիաթ 2.Խաչքար» գիրքը

Լույս է տեսել Արծրունի Սահակյանի «Միջնադարյան ժողովրդական մշակույթ. Աղբյուրներ և ուսումնասիրություններ» մատենաշարի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1.Հեքիաթ 2.Խաչքար» հատորը:
Լույս է տեսել Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների ցուցակը

12.12.2017 - Լույս է տեսել Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների ցուցակը

Լույս է տեսել Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների ցուցակը՝ Հասմիկ Կիրակոսյանի հեղինակությամբ: Հատորն ընդգրկում է Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ֆոնդում պահվող պարսկերեն ձեռագիր պատառիկների ամբողջական հավաքածուի մանրամասն նկարագրությունը:
ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է

6.12.2017 - ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է

Դեկտեմբերի 6-ին կայացավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)՝ համատեղ իրականացվող 2017թ. ասպիրանտական կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությունը:
Մատենադարանում տեղի է ունենալու  «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը

22.11.2017 - Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը

Սույն թվականի նոյեմբերի 28-30-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը, որը կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն:
Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց

18.11.2017 - Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը ծննդյան 75-ամյակի և երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության կապակցությամբ պարգևատրվեց Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: