Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Իրադարձություններ

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ

20.3.2018 - Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ

Մարտի 20-ին՝ ժամը 13:00-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր Քրիստինե Կոստիկյանը:
Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է

20.3.2018 - Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է

Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքին ավելացել է ևս մեկը՝ «Արշակ Ալպոյաճյանի արխիվային ֆոնդ»-ում եղած մամուլի բաժինը:
Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ

16.3.2018 - Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ

Մարտի 16-ին՝ ժամը 15:00-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը:
Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այցելեց Մատենադարան

16.3.2018 - Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այցելեց Մատենադարան

Մարտի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը:
Նոր նշանակումներ Մատենադարանում

14.3.2018 - Նոր նշանակումներ Մատենադարանում

Այսօր Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հրաման է ստորագրել՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանին՝ Մատենադարանի գիտնական քարտուղար նշանակելու մասին:
Հայրապետ  Մարգարյանը  հանդես  եկավ  դասախոսությամբ

13.3.2018 - Հայրապետ Մարգարյանը հանդես եկավ դասախոսությամբ

Մարտի 13-ին Մատենադարանում դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը:
Նվիրատվություն «Մաշտոց» հիմնադրամին

10.3.2018 - Նվիրատվություն «Մաշտոց» հիմնադրամին

Մատենադարանի «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի բարերար-նվիրատուների շարքը համալրվեց:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

6.3.2018 - ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր տնօրենի ընտրության հարցը: 
Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ

2.3.2018 - Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ

Մարտի 2-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը:
Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները

28.2.2018 - Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները

Մաշտոցի անվան Մատենադարանի և Ֆրանկֆուրտի համալսարանի համագործակցության շրջանակներում Մատենադարանը, որպես նվիրատվություն, ստացել է կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրման մեծարժեք սարքավորումներ:
Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ

27.2.2018 - Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ

Փետրվարի 27-ին դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանը:
Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ

24.2.2018 - Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ

Դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը:
Հայտարարություն

23.2.2018 - Հայտարարություն

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել է մեկ դիմում: Դիմում է ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։
Մադագասկարի արտաքին գործերի նախարարն այցելեց Մատենադարան

22.2.2018 - Մադագասկարի արտաքին գործերի նախարարն այցելեց Մատենադարան

Փետրվարի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական:
Գայանե  Էլիազյանը  հանդես  եկավ  դասախոսությամբ

20.2.2018 - Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ

Փետրվարի 20-ին դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանը:
Հայագիտական միջազգային գիտաժողով

20.2.2018 - Հայագիտական միջազգային գիտաժողով

Նվիրվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադիր տնօրեն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին:
Նոր համագործակցություն

14.2.2018 - Նոր համագործակցություն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարանի և արխիվի միջև  փոխըմբռնման և համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ

13.2.2018 - Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ

Փետրվարի 13-ին դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։
Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելեց Մատենադարան

13.2.2018 - Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելեց Մատենադարան

Փետրվարի 13-ին Մատենադարան այցելեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:
Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ

13.2.2018 - Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ

Փետրվարի 9-ին  դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը: