Սոցիալական ցանցեր


Թվային ռեսուրսներ


Տեսանյութ

Օրացույց

   Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր

20.5.2020 - ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին ԱՐՄՍՎԻՍ­ԲԱՆԿ-ը 72 ռադիոգիդ սարքեր նվիրաբերեց Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցե­լում են տասնյակ հազարավոր այցելուներ:
Տեղեկացում

14.5.2020 - Տեղեկացում

Տեղեկացնում ենք, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ստիպված ենք վերանայել պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը: We would like to inform you that due to the situation created by the pandemic, we have to review the terms of the International Conference.
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

21.3.2020 - ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2019 թ. տարեմտին «Peeters» բելգիական հեղինակավոր հրատարակչության Hebrew University Armenian Studies մասնաճյուղը լույս ընծայեց Յոս Վայտենբերգի հիշատակին նվիրված երկար սպասված ժողովածուն: 
Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը

18.3.2020 - Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը

Մատենադարանի տնօրինությունը և ամբողջ անձնակազմը սիրով շնորհավորում են Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին ծննդյան 100-ամյակի առթիվ:
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.)

15.3.2020 - Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.)

Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա.Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2020 (616 էջ):
Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը

17.2.2020 - Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը: 
Խաչիկ Հարությունյան «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները»

17.1.2020 - Խաչիկ Հարությունյան «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները»

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով: 
Լույս է տեսել «Լևոն Խաչիկյան. Հարյուրամյակ» նյութերի ժողովածուն

5.11.2019 - Լույս է տեսել «Լևոն Խաչիկյան. Հարյուրամյակ» նյութերի ժողովածուն

Մաշտոցյան Մատենադարանը հրատարակել է միջնադարագետ՝ պատմաբան-աղբյուրագետ, Մատենադարանի տնօրեն (1954-1982 թթ.) ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուն: