Իրադարձություններ

   Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


Լույս է տեսել «Լևոն Խաչիկյան. Հարյուրամյակ» նյութերի ժողովածուն

5.11.2019 - Լույս է տեսել «Լևոն Խաչիկյան. Հարյուրամյակ» նյութերի ժողովածուն

Մաշտոցյան Մատենադարանը հրատարակել է միջնադարագետ՝ պատմաբան-աղբյուրագետ, Մատենադարանի տնօրեն (1954-1982 թթ.) ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուն:
Կարեն Մաթևոսյան«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու»

3.1.2019 - Կարեն Մաթևոսյան«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու»

2019 թ. դեկտեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդեսը։
Նոր ցուցադրություն

3.4.2015 - Նոր ցուցադրություն

Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը»  գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը:
Նոր հրատարակություն

21.3.2015 - Նոր հրատարակություն

Մատենադարանը վերահրատարակել է Լևոն Խաչիկյանի «Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա» ուսումնասիրությունը (ռուսերեն)։ 
Նոր հրատարակություն

19.3.2015 - Նոր հրատարակություն

Լույս է տեսել Մատենադարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի «Էսսեներ և ուսումնասիրություններ» ժողովածուն։
Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի  Ի  հատորը

12.3.2015 - Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը

Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ի հատորը (Մխիթար Գոշ, Գիրք Բ.)։ 
Գիտաժողով Մատենադարանում

18.2.2015 - Գիտաժողով Մատենադարանում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում:
Հայկական սրբությունները՝  Բազեի հայացքով

12.2.2015 - Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով

Մատենադարանում տեղի է ունեցնել լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «100» վերտառությամբ պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդեսը: