Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի կայքում պարբերաբար կզետեղվեն հաստատության Գրադարանը համալրած նոր գրքերի մատենագիտական ցանկերը, որոնցում հիմնական տվյալների հետ նշված են նաև միավորների գույքահամարները:

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

Օրացույց

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


Գրքերի շնորհանդես Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում

21.4.2018 - Գրքերի շնորհանդես Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում

Ապրիլի 18-ին Մատենադարանի մասնաճյուղում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կայացավ Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» և Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքերի շնորհանդեսը:
Արցախի Հանրապետության պետական նախարարն ընդունել Է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

21.4.2018 - Արցախի Հանրապետության պետական նախարարն ընդունել Է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 17-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։
Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

21.4.2018 - Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությանը՝ տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորությամբ: 
'