Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Իրադարձություններ

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


Մատենադարանի Թվայնացման բաժինը համալրվել է Suprascan Quartz A1 տիպի գրքային սքաներով

4.2.2014 - Մատենադարանի Թվայնացման բաժինը համալրվել է Suprascan Quartz A1 տիպի գրքային սքաներով

Մաշտոցի անվան Մատենադարանի Թվայնացման բաժինը համալրվել է նոր, գերհզոր տեխնիկայով` Suprascan Quartz A1 տիպի գրքային սքաներով...
Սիմեոն Լեհացու «Ուղեգրությունը»

16.1.2014 - Սիմեոն Լեհացու «Ուղեգրությունը»

Թվային տարբերակով արդեն հասանելի է  Սիմեոն Լեհացու «Ուղեգրության» միակ ձեռագիր օրինակը, որը պահվում է Վարշավայի Ազգային Գրադարանում...
Արթուր Մեսչյանը և Աշոտ Ավագյանը ստացել են պետական մրցանակներ

31.12.2013 - Արթուր Մեսչյանը և Աշոտ Ավագյանը ստացել են պետական մրցանակներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013թ. ՀՀ պետական մրցանակներ են ստացել Արթուր Մեսչյանը և Աշոտ Ավագյանը...
«Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն

15.12.2013 - «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն

Մատենադարանում 2013թ. դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրության բացումը...
«Հիշողության կերպարանքներ»

14.12.2013 - «Հիշողության կերպարանքներ»

2013թ. դեկտեմբերի 17-18-ը Մատենադարանում տեղի կունենա «Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին

5.12.2013 - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին հոբելյանի առթիվ...
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը

5.12.2013 - Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը

Մատենդարանի հանդիսությունների դահլիճում մեծ հանդիսավորությամբ նշվեց Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի 60 ամյակը...
Լուսաբանման հրավեր

4.12.2013 - Լուսաբանման հրավեր

2013թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում...
Բակո Սահակյանն ընդունել է Հրաչյա Թամրազյանին

8.11.2013 - Բակո Սահակյանն ընդունել է Հրաչյա Թամրազյանին

Բակո Սահակյանն ընդունել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին...
Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը

7.11.2013 - Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը

Մատենդարանում տեղի ունեցավ Հրայր Բազե Խաչերյանի «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը և պարգևատրման արարողությունը...
Ասպիրանտուրայի ընդունելություն

10.10.2013 - Ասպիրանտուրայի ընդունելություն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2013 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն...
Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց

12.6.2013 - Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը կազմում են արաբատառ ձեռագրերը /արաբերեն, պարսկերեն, օսմաներեն և այլն/...
Արքայազն Չարլզն այցելեց Մատենադարան

29.5.2013 - Արքայազն Չարլզն այցելեց Մատենադարան

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը մայիսի 28-ին այցելել է Երևան՝ իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին...
Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր

15.5.2013 - Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր

Մատենադարանի ձեռագիր մատյաններն այսօր համալրվեցին ևս երեքով՝ երեքն էլ Ջավախքից: Դրանցից երկուսը XVII դարի ձեռագրեր են, որոնցից մեկը Սիմեոն Ջուղայեցու «Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց» երկն էր, իսկ մյուսը՝ Եվդոկիայում տպագրից ընդօրինակված «Պարզատումարը»...
Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը

20.3.2013 - Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը

Մարտի 22-23-ը, ժամը 11.00-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում կանցկացվի Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների հերթական գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են Մատենադարանի տարբեր բաժիններում աշխատող ու թեմատիկ խմբերում ընդգրկված 20 գիտաշխատող...
Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն

5.11.2012 - Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն

Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով: Օրակարգում եղել են կառավարման խորհրդի նախագահի և տնօրենի ընտրության հարցերը: