Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Իրադարձություններ

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով

20.10.2016 - «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով

Սույն թվականի հոկտեմբերի 28-29-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի հիշատակին:
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ

3.9.2016 - ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ

2016 թ. սեպտեմբերի 3-ին, տևական ծանր հիվանդությունից հետո, 63 տարեկան հասակում վախճանվեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը

31.8.2016 - Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը

Մատենադարանը լույս է ընծայել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» աշխատության երկրորդ հատորը:
Միջազգային գիտաժողով՝ նվիրված պատմական Տայք նահանգին

21.7.2016 - Միջազգային գիտաժողով՝ նվիրված պատմական Տայք նահանգին

Հունիսի 22-24-ը Մատենադարանում տեղի ունեցավ «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողովը:
Նոր հրատարակություն

14.7.2016 - Նոր հրատարակություն

Մատենադարանը լույս է ընծայել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» հատորը, որն ընդգրկում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր Ղուրանների ընդարձակ նկարագրությունը:
Բանբեր Մատենադարանի N22

25.6.2016 - Բանբեր Մատենադարանի N22

Լույս է տեսել Բանբեր Մատենադարանի 22-րդ համարը:
ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասը Մատենադարանում

11.6.2016 - ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասը Մատենադարանում

Հունիսի 11-ին Մատենադարանը հյուրընկալեց ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորամասի անձնակազմին:
Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը

2.6.2016 - Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը

2016 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը

27.5.2016 - Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը

2016 թ. մայիսի 4-ին Քլիվլենդում (Օհայո նահանգ) երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հայտնի հայագետ Ջոն Գրեպինը (John Greppin):
«Թանգարանների գիշեր»-ին մասնակցում է նաև Մատենադարանը

18.5.2016 - «Թանգարանների գիշեր»-ին մասնակցում է նաև Մատենադարանը

Մայիսի 21-ին Մատենադարանի մուտքը անվճար կլինի ժամը 18:00-24:00-ը:
Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը

4.5.2016 - Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը

Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԷ հատորը, որ ներկայացնում է ԺԱ դարի հայ մատենագիրների երկերը։
Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում

15.3.2016 - Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում

Հայաստանի երեք խոշոր թանգարանները 160 ցուցանմուշի միջոցով  ռուս հանրությանն են ներկայացնում հայ ժողովրդի անցած ուղին և մշակութային արժեքները:
Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը

18.2.2016 - Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը

Մատենադարանում կայացավ Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: 
«Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով»

22.12.2015 - «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով»

Տեղի ունեցավ երկօրյա գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երեւացու ծննդյան 400-ամյակին:
ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին

8.12.2015 - ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին

ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գրական մրցանակի դափնեկիր է դարձել Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Հայոց միասնականության խորհրդանիշը

24.11.2015 - Հայոց միասնականության խորհրդանիշը

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացման արարողությունը:
Նոր հրատարակություն

21.11.2015 - Նոր հրատարակություն

Սույն գրքում ներկայացված են Արցախի գրչության կենտրոնները ըստ գավառների:
Նոր հրատարակություն

11.11.2015 - Նոր հրատարակություն

Հրատարակվել է Ջուլիետա Էյնաթյանի «Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ» գիրքը:
ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով

6.11.2015 - ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով

2015 թ. տարեվերջին Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց Մատենադարանի բարեկամ-բարերարներ՝ Մարիա և Բեատրիս Ղրդյան քույրերին` ընկերակցությամբ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի: 
Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ.  դդ.» գիրքը

3.11.2015 - Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը

Այն նվիրված է պատմական Հայաստանի Բարձր Հայք նահանգի գրքարվեստի ԺԱ.-ԺԴ դդ. հուշարձանների ուսումնասիրությանը: