Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Իրադարձություններ

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


«ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24

22.8.2017 - «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24

Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» 24-րդ համարը:
Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը

16.8.2017 - Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը

Լույս է տեսել  Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը։

Լույս է տեսել Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատությունը

10.8.2017 - Լույս է տեսել Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատությունը

«Էջմիածին» հրատարակչությունը հրատարակել է Մատենադարանի Բնագիտության և բժշկագիտության բաժնի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատություն:
Լույս է տեսել Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը

3.8.2017 - Լույս է տեսել Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը

Հրատարակվել է Մատենադարանի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը: 
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» IX ՀԱՏՈՐԸ

29.7.2017 - ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» IX ՀԱՏՈՐԸ

Մատենադարանը հրատարակել է «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» IX հատորը: Հատորի մեջ նկարագրված ձեռագրերի քանակը կրկին 300 է. ընդգրկում է 2701-3000 թվահամարի տակ պահվող ձեռագրերի խումբը:
Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար»  գիտամշակութային կենտրոնում

25.7.2017 - Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում

Գանձասարի Սբ  Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մատենադարանի մասնաճյուղ «Մատենադարան-Գանձասար»  գիտամշակութային կենտրոնում նոր ցուցադրություն է բացվել: 
Լույս է տեսել Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» երկրորդ հատորը

15.7.2017 - Լույս է տեսել Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» երկրորդ հատորը

Մատենադարանը հրատարակել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» Բ հատորը։ Հատորն ամփոփում է հեղինակի՝ հայոց միջնադարյան իշխանական տների ու վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը վերաբերող ուսումնասիրությունները:
15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին

13.7.2017 - 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին

Մատենադարանում տեղի ունեցավ նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:
Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը

1.7.2017 - Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը

Մատենադարանի տնօրինությունը խորը վշտով հայտնում է, որ հունիսի 30-ին տևական հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա առաջատար գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Լիլիթ (Էլլա) Զաքարյանը։ 
Վահան Տեր-Ղևոնդյանն ընտրվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ

1.7.2017 - Վահան Տեր-Ղևոնդյանն ընտրվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ

2017 թ. հունիսի 6-9-ը Ս. Էջմիածնում կայացած VI Ներկայացուցչական-եկեղեցական ժողովում Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընտրվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։ Այդ առիթով տնօրենի պաշտոնակատարին շնորհավորական ու գնահատանքի ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը

29.6.2017 - Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը

Ս. թ. հունիսի 23-ին տեղի ունեցավ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը։
Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին

28.6.2017 - Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին

2017 թ. հունիսի 15-17-ը Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ «Ֆիզիոլոգոս»-ն Արևելքի և Արևմուտքի միջև. բնության մասին վաղ քրիստոնեական մի բնագրի տարածումն ու փոխակերպումը» թեմայով միջազգային գիտաժողով:
Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը

20.6.2017 - Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը տպագրվել է 1666 թ.  Ամստերդամի Ս. Սարգիս եւ Ս. Էջմիածնի տպարանում` արքեպիսկոպոս Ոսկան Երեւանցու կողմից:
Նոր հրատարակություն

16.6.2017 - Նոր հրատարակություն

Լույս է տեսել Բանբեր Մատենադարանի 23-րդ հատորը:
Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը

7.6.2017 - Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը

Գրքում առաջին անգամ մեկտեղվել և ամբողջացվել են վանքի վերաբերյալ մատենագրության մեջ պահպանված տեղեկությունները, ինչպես նաև Խոր Վիրապում գրված ձեռագրերն ու հուշարձանախմբի վիմական արձանագրությունները: 
Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում

6.6.2017 - Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում

Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ 2017 թ. մայիսի 31-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։
Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում»

24.5.2017 - Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում»

2017 թ. մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում կայացավ «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով (կազմակերպիչներ` Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի): 
2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը

20.5.2017 - 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2017 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական հերթական գիտաժողովը: 
Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի  «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը

19.5.2017 - Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը

Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը:
Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը

19.5.2017 - Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը

Հատորն ընդգրկում է Մաշտոցի անվան Մատենադարանի Այլալեզու ֆոնդերում պահվող եբրայերեն ձեռագրերի ու պատառիկների ամբողջական հավաքածուի մանրամասն նկարագրությունը։