Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Օրացույց

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


Հայերեն հնատիպ գրքի ցուցադրություն

13.7.2019 - Հայերեն հնատիպ գրքի ցուցադրություն

Ցուցադրությունն իր մեջ ընդգրկում է հայ հնատիպ գրատպության գրեթե բոլոր օջախները՝ իրենց բազմաբնույթ և յուրօրինակ հրատարակություններով, աչքի ընկնող տպագրական բարձր արվեստով:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հուլիսի 7-8-ը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր

11.7.2019 - Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հուլիսի 7-8-ը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր

Մատենադարանի տնօրենին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ու ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նոր հրատարակություն

9.7.2019 - Նոր հրատարակություն

Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» գիրքը:
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ

9.7.2019 - ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային համալիրի տեսասրահում տեղի կունենա հանդիպում  տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների, անհատ զբոսավարների հետ: 
Գայանե Էլիազյանի 75-ամյակը

4.7.2019 - Գայանե Էլիազյանի 75-ամյակը

Այսօր լրանում է Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի ծննդյան 75-ամյակը:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

22.6.2019 - ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ս. թ.  հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, Մաշտոցյան Մատենադարանը կհյուրընկալի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Չեչերեին, որը դասախոսություն կկարդա հետևյալ թեմայով՝ Պասկուալ դե Գայանգոսի ճանապարհորդական պատմությունը:
Միջազգային գիտաժողով` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին` ‹‹Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում›› խորագրով

21.6.2019 - Միջազգային գիտաժողով` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին` ‹‹Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում›› խորագրով

Հունիսի 20 - ին Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտի այցը Մատենադարան

11.6.2019 - Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտի այցը Մատենադարան

Մաշտոցյան Մատենադարան այցելեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելը:
Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)

11.6.2019 - Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային համալիրում տեղի ունեցավ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Երիտասարդական 5-րդ գիտաժողով նվիրված Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

7.6.2019 - Երիտասարդական 5-րդ գիտաժողով նվիրված Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

6.6.2019 - ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվեց: Մատենադարանի բարեհիշատակ գիտաշխատող Անդրանիկ Զեյթունյանի ընտանիքը Մատենադարանին նվիրաբերեց Զեյթունյանի ձեռագիր աշխատասիրությունները:
Լույս է տեսել Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի» երկը» ուսումնասիրությունը

5.6.2019 - Լույս է տեսել Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի» երկը» ուսումնասիրությունը

Լույս է տեսել արվեստագիտության թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի» երկը» ուսումնասիրությունը:
«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն

4.6.2019 - «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն

Մայիսի 30-ին «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացավ Բախտիար Հովակիմյանի «Նոր Ջուղայի թատրոնը. 1887-2017» ուսումնասիրությունը:
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԱՅՐ ԴԻՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

31.5.2019 - ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԱՅՐ ԴԻՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հրովարտակների և վավերագրերի Մայր Դիվանում սկսվել են վերականգնման բաժնի ձևավորման, կահավորման աշխատանքները:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

30.5.2019 - ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր բեյրութահայ Թալին Մարիքեանը Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» 1807թ. վենետիկյան հրատարակությունը:
Գրքի շնորհանդես

25.5.2019 - Գրքի շնորհանդես

Մայիսի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Հրավարդ Հակոբյանի և Վիգեն Ղազարյանի հեղինակած՝ «Հայկական Մանրանկարչություն. սկզբնավորումը և զարգացման ընթացքը» գրքի շնորհանդեսը:
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

25.5.2019 - ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տնօրենն այցելել է Մատենադարան

24.5.2019 - Վրաստանի պետական անվտանգության ծառայության տնօրենն այցելել է Մատենադարան

Այսօր Վրաստանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Վախթանգ Գոմելաուրին այցելել է Մաշտոցյան Մատենադարան:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

22.5.2019 - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ակադեմիկոս, Մատենադարանի երկարամյա (1982-2007թթ.) տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Թանգարանների գիշեր

17.5.2019 - Թանգարանների գիշեր

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը շուրջ 10 տարի է միացել է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին՝ ներկայանալով ինչպես հիմնական ցուցադրությամբ, այնպես էլ տարաբնույթ մշակութային մի շարք միջոցառումներով: Այս տարի՝ մայիսի 18-ին, նախատեսվում են մի շարք միջոցառումներ:
'