Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Օրացույց

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

22.5.2019 - ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային համալիրի տեսասրահում տեղի կունենա Հրավարդ Հակոբյանի և Վիգեն Ղազարյանի հեղինակած և վերջերս հրատարակված «Հայկական Մանրանկարչություն. սկզբնավորումը և զարգացման ընթացքը» գրքի շնորհանդեսը:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

22.5.2019 - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ակադեմիկոս, Մատենադարանի երկարամյա (1982-2007թթ.) տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Թանգարանների գիշեր

17.5.2019 - Թանգարանների գիշեր

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը շուրջ 10 տարի է միացել է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին՝ ներկայանալով ինչպես հիմնական ցուցադրությամբ, այնպես էլ տարաբնույթ մշակութային մի շարք միջոցառումներով: Այս տարի՝ մայիսի 18-ին, նախատեսվում են մի շարք միջոցառումներ:
Փոխանակման ծրագրեր

15.5.2019 - Փոխանակման ծրագրեր

Եվրամիության «Erasmus+»-ի ծրագրի շրջանակներում Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների համար հասանելի են փոխանակման ծրագրեր:
Մաշտոցյան Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը

3.5.2019 - Մաշտոցյան Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատունը, Մաշտոցյան Մատենադարանից հետո, հայերեն ձեռագրերի հավաքածուով մեծությամբ երկրորդ ձեռագրապահոցն է, որտեղ այս տարի բացվելու է վերականգնման բաժին: 
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

25.4.2019 - ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մաշտոցյան Մատենադարան:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Մատենադարան

23.4.2019 - ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Մատենադարան

Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը

13.4.2019 - Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը

Բրիտանական Arc Publications հրատարակչությունը հրատարակել է Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանությունը:
Մատենադարանի տնօրինությունը խորը վշտով հայտնում է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանի մահվան մասին

30.3.2019 - Մատենադարանի տնօրինությունը խորը վշտով հայտնում է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանի մահվան մասին

Մարտի 28-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը:
Մատենադարանի տնօրենը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումին

22.3.2019 - Մատենադարանի տնօրենը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումին

2019 թ. մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում բացվեց Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ Հայաստանը ներկայացնում են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արսեն Բոբոխյանը:
Կյանքից հեռացել է Մատենադարանի մեծ բարեկամ Կիմ Բակշին

6.3.2019 - Կյանքից հեռացել է Մատենադարանի մեծ բարեկամ Կիմ Բակշին

Մատենադարանի տնօրինությունն ու ողջ անձնակազմը ցավով և ափսոսանքով լսեցին Մատենադարանի մեծ բարեկամ ու հայ մշակույթի դեսպան Կիմ Բակշիի կյանքից հեռանալու լուրը: 
Մատենադարանի տնօրինությունը և ողջ աշխատակազմը ցավակցում են Լուիզ Մանուկյան Սիմոնի հարազատներին և ՀԲԸՄ մեծ ընտանիքին

21.2.2019 - Մատենադարանի տնօրինությունը և ողջ աշխատակազմը ցավակցում են Լուիզ Մանուկյան Սիմոնի հարազատներին և ՀԲԸՄ մեծ ընտանիքին

Խոր ցավով ստացանք ազգային մեծ բարերար, ՀԲԸՄ նախկին նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան գույժը:
Նոր ծրագիր Մատենադարանում

16.2.2019 - Նոր ծրագիր Մատենադարանում

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցասրահը համալրվելու է հայ գրչության կենտրոնները ներկայացնող ինտերակտիվ քարտեզով:
Մատենադարանում մեկնարկելու է նոր կրթական ծրագիր

31.1.2019 - Մատենադարանում մեկնարկելու է նոր կրթական ծրագիր

«Մաշտոց» հայ մշակույթ ի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսվում է նոր, շատ ավելի ընդգրկուն ծրագրի իրականացում՝ նախատեսված 12-15 տարեկան նկարչական ձիրք ունեցող դպրոցականների համար: 

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

26.1.2019 - ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» 26-րդ համարը:
Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը Վարդան Գրիգորյանի 90-ամյակի առթիվ

26.1.2019 - Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը Վարդան Գրիգորյանի 90-ամյակի առթիվ

Անվանի գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը բոլորեց ծննդյան 90-ամյակը:
Նոր հրատարակություն

25.1.2019 - Նոր հրատարակություն

Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԱ հատորը, որ ներկայացնում է ԺԲ դարի նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, երգահան, փիլիսոփա և մեկնիչ սուրբ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ հայրապետի մատենագրական ժառանգության չափածո երկերի հատորը։
Հայագիտական միջազգային գիտաժողով

18.1.2019 - Հայագիտական միջազգային գիտաժողով

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին:
The article

9.1.2019 - The article "Between Two Empires" by Peter Brown

Սույն հոդվածը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում 2018թ. սեպտեմբերի 22-ին բացված «Արմենիա» ցուցադրության մասին է:
Լույս է տեսել Վահե Թորոսյանի «Հայոց կաթողիկոսական իշխանությունը (ԺԱ. դարի կեսեր – ԺԲ. դարի սկիզբ)» գիրքը

27.12.2018 - Լույս է տեսել Վահե Թորոսյանի «Հայոց կաթողիկոսական իշխանությունը (ԺԱ. դարի կեսեր – ԺԲ. դարի սկիզբ)» գիրքը

Մենագրությունը նվիրված է ԺԱ. դարի կեսերից մինչև ԺԲ. դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում Հայոց կաթողիկոսական իշխանության հիմնախնդրին: 
'