Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է Մամլո հաղորդագրություն Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցադրություն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրություն Մամլո հաղորդագրութուն Մամլո հաղորդագրություն Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Մատենադարանում մեկնարկելու է նոր կրթական ծրագիր Հայագիտական միջազգային գիտաժողով «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողով ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» Դասախոսություններ Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագրությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով Պարսկերեն լեզվով շրջայցեր Պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային գիտաժողով Կարապետ Մելիք-Օհանջանյանի արխիվային ֆոնդ Ասպիրանտուրայի ընդունելություն Հրաչյա Թամրազյանի ծննդյան տարեդարձին նվիրված ցերեկույթ «Հայկական որմնանկարչություն» գրքի շնորհանդես Խաղ-էքսկուրսիա «Փոքրիկ խմբավար» Երիտասարդական 5-րդ գիտաժողով Նարեկացիական ընթերցումներ Դասախոսություն Հայերեն հնատիպ գրքի ցուցադրություն Մամուլի հաղորդագրություն ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «Լեզվական պետական քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունները» թեմայով քննարկում Մատենադարանում Երիտասարդական 5-րդ գիտաժողով նվիրված Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի Մատենադարանում 2019 թ. հունիսի 9-ից ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Մամուլի հաղորդագրություն Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը Նոր հրատարակություն Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ը Ասպիրանտուրայի ընդունելություն ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

«ԵՐԵՔ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳԻՐ ՏՈՍԿԱՆԱՅԻՑ (13–14-ՐԴ ԴԱՐԵՐ)» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԲԱՑ ԿԼԻՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ 2019 Թ. ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՑ

  Իտալիայի արվեստների քաղաք Ֆլորենցիայում Մեդիչիների Լավրենտյան գրադարանն ունի 14 հայերեն ձեռագիր: Այդ ձեռագրերը վկայում են Իտալիայում և հատկապես Տոսկանայում (որտեղ հայերը հաստատվել էին դեռևս միջնադարում) հայերի ներկայության և հայ մշակույթի կարևորության մասին:

  Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ, Իտալիայի ու Հայաստանի Հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո բացառիկ հնարավորություն է ընձեռնվել այցելուներին ներկայացնելու այդ նշանակալի հավաքածուից երեք ձեռագիր:
Այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու հայ-իտալական մշակութային առնչությունները և բարեկամական դարավոր կապերը:
  Ցուցահանդեսին ներկայացվելու են հետևյալ ձեռագրերը.

Ձեռ. 790 (Սուրբ Մարկոսի հավաքածու)
Սաղմոսարան և Ժամագիրք, 1369 թ., Բուդապեշտ, գրիչ՝ Թովմա, ծաղկող՝ Ֆրանչեսկո դի Կաֆֆա, պատվիրատու՝ Սարգիս
•Ձեռ. 1.13 (Պլուտեուսի հավաքածու)
Պատարագամատույց, 1353 թ. Պիզա, գրիչ՝ ԳրիգորԱրքեպիսկոպոս
•Ձեռ. 1089  (Աշբուրնհամի հավաքածու)
Քահանաօրհնէք, 1232 թ., Կիլիկիա, գրիչ՝ Գևորգ, պատվիրատու՝ Հովհաննես Արքեպիսկոպոս

  Տարիներ շարունակ Մատենադարանի հավաքածուից ձեռագրեր են տարվել աշխարհի տարբեր կենտրոններ՝ ներկայացնելու մեր ձեռագրական ժառանգությունը: Այս ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձեր: Դրանք յոթ ամիս կցուցադրվեն Մատենադարանում:
Ավելացնենք,որ ձեռագրերի ցուցադրությանը զուգահեռ ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով ցուցադրվելու են ձեռագրերի թվային էջեր, որոնք այցելուները կարող են թերթել՝ օգտվելով սենսորային էկրանից:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի 
գիտահետազոտական ինստիտուտ