Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Հայոց միասնականության խորհրդանիշը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Նարեկացիական օրեր Ռիգայում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մատենադարանի տնօրինությունը և ողջ աշխատակազմը ցավակցում են Լուիզ Մանուկյան Սիմոնի հարազատներին և ՀԲԸՄ մեծ ընտանիքին Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մշակույթների երկխոսություն Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Արժեքավոր ձեռագրերի նվիրատվություն Մատենադարանին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ցավակցում է Մաքսիմ Հակոբյանի մահվան կապակցությամբ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ամփոփում և գրքերի շնորհանդես Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Տեղի ունեցավ ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը Տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 8-րդ միջազգային սեմինարը Մատենադարանը եւ Ղազախստանի Ձեռագրերի եւ հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը կնքեցին Համագործակցության հուշագիր Հայերեն ձեռագրերի ցուցահանդես Պրահայում Մատենադարանի տնօրենը մասնակցել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումներին Մամուլի հաղորդագրություն Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը Դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը Մատենադարանում տեղի ունեցավ «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ի բացման արարողությունը Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը Վարդան Գրիգորյանի 90-ամյակի առթիվ Նոր ծրագիր Մատենադարանում Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Նոր նշանակումներ Մատենադարանում Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայրապետ Մարգարյանը հանդես եկավ դասախոսությամբ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր համագործակցություն Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

  Անվանի գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը բոլորեց ծննդյան 90-ամյակը:
  Վաստակաշատ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1958 թվականներին աշխատել է Պատմության ինստիտուտում, իսկ 1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1962-1968 թվականներին զբաղեցրել է գիտքարտուղարի, 1979-1997 թթ.՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչի, 1997-2009 թթ.՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնները։ Գիտահետազոտական բեղմնավոր գործունեությունը Մատենադարանում մեծանուն գիտնականը շարունակել է մինչև 2014 թ.:
  1959 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, իսկ երկար տարիների գիտական պրպտումների արգասիք դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը»՝ 1977 թ.:
Վարդան Գրիգորյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չափազանց ընդգրկուն է: Նրա աշխատությունները նվիրված են հայոց պատմության ամենատարբեր խնդիրներին՝ Երևանի խանության պատմությանը, հայ գաղթօջախներին, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին:
  Չափազանց մեծ է Վարդան Գրիգորյանի ավանդն արխիվային փաստաթղթերի, ի մասնավորի, Կաթողիկոսական դիվանի վավերագրերի գիտական մշակման, ուսումնասիրման ու հրապարակման գործում: Այս ուղղությամբ նրա կատարած աշխատանքների երախայրիքն Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Կարնեցու նամականու, կոնդակների ու այլևայլ գրությունների երկհատորյակն է, որի հրատարակությամբ Վարդան Գրիգորյանը երկրորդ ծնունդ հաղորդեց աղբյուրագիտական անգնահատելի արժեք ունեցող «Դիվան հայոց պատմության» մատենաշարին: Այս հրատարակությունների պատմագիտական կարևորությունն արձանագրելու համար բավարար է նշել Հայոց հայրապետի նամակագրության աշխարհագրական լայն ընդգրկումը` Ռուսաստան, Պարսկաստան, Վրաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հնդկաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք: Այդ նամակները ոչ միայն մասնավոր խնդիրներին վերաբերող վավերագրեր են, այլև ժամանակի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը, հայ գաղթաշխարհի վիճակը ներկայացնող հավաստի աղբյուրներ:
  Բազմաբեղուն գիտնականի ուսումնասիրությունների և նրա աշխատասիրությամբ լույս տեսած երկերի շարքում նշանակալի տեղ են զբաղեցնում հայ գաղթաշխարհի, մասնավորապես Լեհաստանի, Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի համայնքների պատմությանը նվիրված արժեքավոր աշխատությունները, որոնցից են «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.)», «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թթ.)», Արշակ Ալպօյաճեան, «Իրաքի հայերը»:
  Վարդան Գրիգորյանի գիտական բազմաոլորտ ուսումնասիրությունների շարքում տեղ են գտել նաև XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազատագրական շարժմանը նվիրված սկզբնաղբյուրները, որոնց թվում են նրա աշխատասիրությամբ լույս տեսած «Շավարշ Բասենցյան (Խմբապետ Շավարշ), Արկածալի կյանք (Հուշեր, օրագրեր, հոդվածներ, վավերագրեր)» և Արշալույս Աստվածատրյան, «Սարդարապատի պատմաշինությունը» աշխատությունները:
  Անգնահատելի է Վարդան Գրիգորյանի վաստակը Մատենադարանի ձեռագիր, տպագիր և արխիվային հավաքածուների համալրման գործում: Հայ գաղթաշխարհին ի մոտո ծանոթ լինելը մեծապես օգնել է հայկական համայնքներում նրա գրահավաքչական կարևոր առաքելությանը, որի արդյունքում, հաղթահարելով ժամանակի ամենատարբեր խոչընդոտները, Մատենադարանում են հանգրվանել մատենագրական անգին գանձեր:
Մաշտոցյան Մատենադարանի տնօրինությունը և աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է հայագիտության անխոնջ նվիրյալի ծննդյան 90-ամյա հոբելյանը՝ մաղթելով արևշատություն ու քաջառողջություն:

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն
Վահան Տեր-Ղևոնդյան
26 հունվարի, 2019 թ.


'