«Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը Հայագիտական միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրութուն ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Մամլո հաղորդագրություն «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» Դասախոսություններ Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը Ասպիրանտուրայի ընդունելություն Երիտասարդական 5-րդ գիտաժողով նվիրված Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Մամուլի հաղորդագրություն Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանում մեկնարկելու է նոր կրթական ծրագիր Նոր հրատարակություն Մամլո հաղորդագրություն Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ը «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագրությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողով «Լեզվական պետական քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունները» թեմայով քննարկում Մատենադարանում Մամուլի հաղորդագրություն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է Մամլո հաղորդագրություն Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցադրություն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Հայագիտական միջազգային գիտաժողով

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

   ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ, ԻԱ հատոր, ԺԲ դար, ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, գիրք Ա, չափածո երկեր, կազմեց և խմբագրեց ԳՈՒՐԳԷՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ, Երևան, 2018, 1362 էջ

  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԱ հատորը, որ ներկայացնում է ԺԲ դարի նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, երգահան, փիլիսոփա և մեկնիչ սուրբ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ հայրապետի մատենագրական ժառանգության չափածո երկերը։
  Շնորհալու չափածո երկերի՝ շուրջ 200 տարի  առաջ (1830 թ.) Վենետիկում հրատարակված ժողովածուի համեմատ սույն հրատարակության մեջ ամփոփված են Շնորհալու բոլոր չափածո ստեղծագործությունները՝ նոր քննական-համեմատական բնագրերով։
  Հատորը բացվում է Ներսէս Շնորհալու կյանքին և գործունեությանը նվիրված առաջաբանով, որը հեղինակել է Ազատ Բոզոյանը։
  Հատորում ընդգրկվել են հայ բանասիրության երախտավորների՝ Ասատուր Մնացականյանի («Հանելուկներ»), Արմենուհի Քյոշկերյանի («Տաղեր և գանձեր») և Մանիկ Մկրտչյանի («Վիպասանություն», «Ողբ Եդեսիոյ») շնորհալիագիտության մեջ կատարած հիմնարար աշխատանքները։
  Առաջին անգամ նոր համեմատական բնագրերով ներկայացված են «Յիսուս Որդի», «Բան հաւատոյ», «Յաղագս երկնի եւ զարդուց նորա», «Գովեստ բանի ներբողական բացասացութեամբ ասացեալ Ներսէսի սրբազան կաթուղիկոսին Հայոց եւ տիեզերական լուսաւորչին յաղագս տաւնի գերագունիցն էութեանց հրեշտակապետացն սրբոց՝ Միքայելի եւ Գաբրիելի եւ ամենայն երկնայնոց զաւրութեանցն, զոր տաւնեն եկեղեցիք Քրիստոսի ընդ տիեզերս համախմբեալք ուրախութեամբ ի յութն նոյեմբերի ամսոյ», «Տեառն Ներսիսի չափաբերական բանիւ մաղթանք առ սուրբ հրեշտակապետսն Միքայէլ եւ Գաբրիէլ եւ ամենայն հրաբուն եւ երկնային սուրբ զաւրութիւնսն. տեառն Ներսեսի մաղթանք առ սուրբ հրեշտակսն» (բնագրերը պատրաստեց Գուրգեն Գասպարյանը
  Մանուկների համար գրված չափածո թղթերի ու խրատների համեմատական նոր բնագրերը պատրաստել են Մատենադարանի աշխատակիցներ Գոհար Մուրադյանը և Ռուզան Պողոսյանը։
  «Ներբողեան կենսատու սուրբ խաչին առ ի սրբոյ հաւրէն մերմէ Դաւթէ ասացեալ. տեառն Ներսիսի կաթուղիկոսին մերոյ փոխադրեալ յոտանաւոր չափս եւ աստանաւր եդաւ» երկի համեմատական նոր բնագիրը պատրաստել է Արմինե Մելքոնյանը։
  Շնորհալի հայրապետի շարականների և ժամերգության երգերի համեմատական նոր բնագրերը պատրաստել է Մատենադարանի աշխատակից Խաչիկ Հարությունյանը։
  «Հաւատով խոստովանիմ» աղոթքի համեմատական նոր բնագիրը պատրաստել է  Մատենադարանի աշխատակից Արփինե Ավետիսյանը։
  Հրատարակված բոլոր բնագրերն օժտված են բնագրագիտական և վերլուծական առաջաբաններով։
  Հատորը խմբագրել և ցանկերը կազմել է մատենաշարի համակարգող Գուրգեն Գասպարյանը։
  Հատորի հրատարակչական և տպագրության ծախսերը հոգացել է «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկությունը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'