Ջոն Մալկովիչն այցելել է Մատենադարան Սերբիայի նախագահն այցելեց Մատենադարան Արքայազն Չարլզն այցելել է Մատենադարան Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը այցելեց Մատենադարան Բակո Սահակյանը ընդունել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասը Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկնոջ ուղեկցությամբ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների կանայք այցելեցին Մատենադարան Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելեց Մատենադարան Մադագասկարի արտաքին գործերի նախարարն այցելեց Մատենադարան Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այցելեց Մատենադարան ՀՀ առաջին նախագահը այցելել է Մատենադարան Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այցելեց Մատենադարան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Մատենադարանի տնօրենի, ՀՀ մշակույթի նախարարի և ՀՀ փոխարտգործնախարարի ուղեկցությամբ շրջայց կատարեց Մատենադարանում ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Ժոզե Մանուել Բարոզոն այցելել է Մատենադարան Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցելել է Մատենադարան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այցելել է Մատենադարան

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ, ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

 
  Հոկտեմբերի 11-ին ժամը 16:30-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:
  Ցուցահանդեսի համադրողն է ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը: Ներկայացված են ձեռագրեր, հնատիպ գրքեր Մատենադարանի ֆոնդերից, ինչպես նաև Արմեն Կլոդ Մութաֆյանի անհատական հավաքածուից բերված արխիվային փաստաթղթեր, քարտեզներ և լուսանկարներ, որոնք արտացոլում են դարերի ընթացքում ձևավորված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները:
  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն: 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


'