«ԳՐՔԵՐ ՄԵՂՐԻ ՄԵՋ»․ ԲԱՑԱՌԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մատենադարանում տեղի է ունեցել «Գրքեր մեղրի մեջ» նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում «ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչությունը Մատենադարանին է նվիրաբերել «Աշխարհի մեծագույն թանգարաններ» մատենաշարի «Մատենադարան» գրքի մեկ օրինակ՝ զետեղված ակացիայի մեղրի մեջ։ Իր ծավալով և ընդգրկմամբ բացառիկ այս հրատարակությունը, ամփոփելով հայկական ձեռագրական ժառանգության հարուստ գանձերը, սույն նախագծի շնորհիվ ստացել է պահպանման խորհրդանշական նոր ձևաչափ։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել










