Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։
Հրաչյա Թամրազյան
- ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԻՈՐԳԻ ԱՄԻԼԱԽՎԱՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՄարտի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է Մատենադարանի թանգարանում և ձեռագրերի վերականգնման բաժնում:
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ԻՐԱՆԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԱՆԴՐԵ ՍԵՎՐՈՒԳՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸԲարեկամ երկու ժողովուրդների պատմական ու գրական առնչությունների, անցյալի ընդհանրությունների ու մշակութային երկխոսության լավագույն օրինակների շուրջ էին մեկ տասնյակից ավելի թեմատիկ զեկույցները: Ռ. Զալ «Շահնամեից»՝ «Սասնա ծռեր».հոր և որդու կռիվը, «Հայերի մասին լեգենդները պարսկական 6-րդ դ.բանաստեղծություններում» , «Կնոջ կերպարը 20-րդ դ.իրանահայ կերպարվեստում» , «Անդրե Սևրուգյանի՝ որպես նորարար նկարչի տեղը իրանական գեղանկարչության մեջ» , «Մատենադարանի գեղագիտական աշխատանքների
- ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՀ ԱՅՑԵԼԱԾ ԻԻՀ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՔԲԱՐ ԻՐԱՆԻԻՆՀանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ուրիշներ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մատենադարանի պատվիրակության՝ ԻԻՀ վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցության շուրջ պայմանավորվածություններին՝ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Բացի
- ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸՈղջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մեհդի Սոբհանին և Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը։ Երկու երկրների միջև գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է։ 2024 թ. հունվարի 26-31-ն առաջին անգամ պաշտոնական այցով
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ Է2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։ Տնօրեն Զազա Աբաշիձեն ողջունելով պատվիրակությանը՝ անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։ Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում նախաձեռնել հայ-վրացական աշխատաժողովներ, համատեղ ջանքերով
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԷՐԲԻԼԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, մեկշաբաթյա դասընթաց է անցկացնում Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում։ Շարունակելով աշխարհի տարբեր կենտրոններում գրավոր ժառանգության պահպանության ու վերականգնման առաքելությունը՝ Մատենադարանի երկու վերականգնող մասնագետներ՝ Արտավազդ Այվազյանը և Լիլիթ Բաչաչյանը, վերոնշյալ կենտրոնի մասնագետներին ներկայացնում են ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման Մատենադարանի բազմամյա փորձը։
- ՄԱՐՏԻ 21-22-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՍ.թ. հունվարի 26-31-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան,
- ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ Է: ՆԱ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ՇՈՒՐՋ 400 ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՀայ մշակույթի մասունքների հայրենադարձության շարժումն անքակտելիորեն կապված է նյույորքաբնակ Հարություն Հազարյանի անվան հետ: Անցյալ դարի 20-ական թվականներից Գարեգին արք. Հովսեփյանի հորդորով նա սկսել էր հավաքել մեծ եղեռնից հետո հայ մշակույթի՝ աշխարհով մեկ ցրված բեկորները։ Հազարյանը համոզված էր, որ այդ արժեքների վերջնական հավաքատեղին մայր հայրենիքն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները դրանց ապահով ու անխաթար պահպանության